Աշխարհի 24-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում ընթացող «Մասթերսի» 1/8 եզրափակիչ խաղում 6:3, 3:6, 7:5 պարտվել է Իսպանիայի ներկայացուցիչ, վարկանիշային աղյուսակի երրորդ համար Կառլոս Ալկարասին։
Խաղը տևել է 2 ժամ 27 րոպե։
Իտալիայում կայանալիք հեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում Կառլոս Ալկարասը կխաղա Ջեք Դրեյփերի (Մեծ Բրիտանիա) հետ: