«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովաբանել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ վինգեր Լամին Յամալի խաղը։ Անգլիացի ֆուտբոլիստը իսպանացուն հաճոյախոսություն է արել՝ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։
«Երիտասարդ արքա!» — գրել է Ռեշֆորդը։
17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ և 24 գոլային փոխանցում)։ Երիտասարդ խաղացողի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Հեղինակավոր ինտերնետային Transfermarkt պորտալը Լամինեի շուկայական արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: