Եթե Լոնդոնի «Չելսին» հաղթի Կոնֆերենցիայի լիգայում և Անգլիայի առաջնության միջոցով էլ որակավորմի Չեմպիոնների լիգայի համար, ապա նրանք կկարողանան ընտրել, թե որտեղ խաղալ հաջորդ մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայո՞ւմ, թե՞ Եվրոպա լիգայում։ Այս մասին հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով եվրոպական մրցաշարերի կանոններին։
Այս կանոնն ավելի շատ վերաբերում է Կոնֆերենցիայի լիգայում հաղթող թույլ թիմերին։ Եթե նրանք կարծեն, որ չեն կարող որակավորվել Չեմպիոնների լիգայի համար, նրանք դեռ կարող են պահանջել իրենց օրինական իրավունքը՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խմբային փուլին՝ հաղթելով Կոնֆերենցիայի լիգան։
Կոնֆերենցիայի լիգայի եզրափակչում, որը կկայանա Լեհաստանում մայիսի 28-ին, «Չելսին» կմրցի «Բետիսի» հետ։