«Լոս-Անջելեսը» հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի նկատմամբ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շկիրան իր սոցցանցում։ Ավելի վաղ գերմանացին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա մյունխենյան ակումբից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա խաղացողը առաջարկներ ունի նաև եվրոպական երկու ակումբներից, որոնց անունները չեն բացահայտվում։
Մյուլերը դեռ մտածում է իր ապագայի մասին։ Կա երկու տարբերակ՝ շարունակել խաղալ կամ ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Թոմասը Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական համակարգի սան է։ Նա ակումբում անցկացրել է 25 տարի։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 6 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։