Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու դեպքում, ակումբի ղեկավարությանը կխնդրի մադրիդցիների նախկին խաղացող Խոսելուի ոճին նման հարձակվողի ձեռք բերել։ Այս մասին հայտնել է COPE հրատարակությունը։
Աղբյուրի տվյալներով՝ Ալոնսոյին անհրաժեշտ է բարձրահասակ կենտրոնական հարձակվող, որը կկարողանա հաղթել օդային մենամարտերում և գոլ խփել նույն կանոնավորությամբ, ինչպես Խոսելուն էր անում, երբ խաղում էր մադրիդյան գրանդի կազմում՝ ամենից հաճախ փոխարինման դուրս գալով։
Բացի այդ, Ալոնսոն նաև մտադիր է վերադարձնել «Ռեալի» սան, արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասին, որն անցած ամառ 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է իտալական «Կոմո», աչքի է ընկել15 (6+9) արդյունավետ գործողություններով Ա Սերիայի 33 խաղում։
Նշվում է, որ «Ռեալը» մտադիր է նոր կիսապաշտպան և հարձակվող ձեռք բերել 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությունից հետո։ Մրցաշարի մեկնարկից առաջ ակումբը պետք է պայմանագրեր կնքի ձախ և կենտրոնական պաշտպանների, ինչպես նաև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։