Կարլո Անչելոտին կդառնա ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։
Globo Esporte-ի տվյալներով՝ իտալացին Բրազիլիայում տարեկան կստանա 10 միլիոն եվրո։
Նա մոտավորապես նույնքան գումար էր վաստակում «Ռեալ Մադրիդում»։
Եթե Անչելոտին հաղթի առաջիկա Աշխարհի առաջնությունը, նա կստանա ևս 5 միլիոն բոնուս։
65-ամյա մասնագետի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին հայտարարվեց այսօր։