Իտալական «Վերոնան» այս պահին հետաքրքրված չէ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Այս մասին հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Շոն Սոլիանոն Euro-Football առցանց հրատարակության համար տված բացառիկ մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թիկնիզյանը գտնվում է իտալական ակումբի ուշադրության կենտրոնում։
«Այս պահին մենք որևէ հետաքրքրություն չունենք ֆուտբոլիստի նկատմամբ», — նշել է պաշտոնյան։
Այս մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արեժքը գնահատվում է վեց միլիոն եվրո։