«Բարսելոնան» և Վոյցեխ Շչեսնին կարող են երկարաձգել պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ 35-ամյա դարպասապահը։
«Ես չեմ թաքցնում այն փաստը, որ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր կնքել։ Բայց ես պետք է քննարկեմ սա ընտանիքիս հետ՝ թե ինչն է մեզ համար լավագույնը։
Ես պետք է սա անեմ իմ ընտանիքի, իմ կնոջ համար և միասին որոշում կայացնեմ։ Այս պահին լուծում չկա։ Տանը որոշումների մեծ մասն կինս է կայացնում, և ես դրանից ընդհանրապես չեմ ամաչում։
Ես ինքս եմ կայացնում ֆուտբոլային որոշումները, բայց սա շատ անսովոր իրավիճակ է, քանի որ մենք վճռականորեն տրամադրված էինք մեկ տարով գալ այստեղ՝ փորձելով իրականացնել մեր երազանքները, ապա վերադառնալ և գոլֆ խաղալ։
Ես որոշում կկայացնեմ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Կան լոգիստիկ ասպեկտներ, ուսումնասիրություններ, տեղափոխություն և այլն։ Հիմա ես վայելում եմ այն, ինչ կատարվում է, և չեմ մտածում՝ կմնամ այստեղ, թե ոչ», — մեջբերում է Վոյցեխ Շչեսնիին Mundo Deportivo-ն։