«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է շուտով երկարաձգել ակումբի հետ իր աշխատանքային պայմանագիրը։
Այս տեղեկատվությունը տարածել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 60-ամյա գերմանացի մասնագետը համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի բոլոր մանրամասները, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։
Նշվում է, որ փաստաթղթերը պետք է ստորագրվեն մինչև մայիսի վերջ։
Ֆլիկը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դարձավ 2024 թվականի ամռանը՝ փոխարինելով Չավի Հերնանդեսին։ Այս ընթացքում ակումբը նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև մոտ է չեմպիոնական տիտղոսը նվաճելուն։