«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն այս պահին գլխավորում է «Ոսկե խաղակոշիկի» մրցանակի համար մրցավազքը։ Նա իր ակտիվում ունի 57 միավոր (38 գոլ x 1,5)։
Նրանից մեկ միավոր պակաս ունի «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն երրորդն է այս ցանկում։
Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։ Յուրաքանչյուր լիգա ունի իր գործակիցը. կախված առաջնության կարգավիճակից ՝ խփած գոլը բազմապատկվում է 2-ով (Իտալիա, Անգլիա, Իսպանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կամ 1.5-ով (առաջնություն վարկանիշի 6-ից 21 դիրքեր): Մնացած առաջնություններում տրվում է միայն մեկ միավոր յուրաքանչյուր գոլի դիմաց։