Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մայիսի 13-ին կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպման մրցավարն է Աշոտ Հարությունյանը, նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը:
VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։
ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: