Ըմբշամարտի եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ներկա է գտնվել «Նոա» ՖԱ-ի չեմպիոնական հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 9-ին:
Այդ խաղում Հայաստանի նորընծա չեմպիոնները 2:1 հաշվով առավելության հասան «Փյունիկի» նկատմամբ և վաղաժամ հռչակվեցին Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող:
Հանդիպման ավարտից հետո ըմբիշը նաև տեսաուղերձ է տեղադրել իր սոցիալական էջերում, շնորհավորելով «Նոային» փայլուն հաղթանակի համար, ինչպես նաև նշել է, որ այսքան կարճ ժամանակում ակումբը կատարել է շատ մեծ աշխատանք:
«Նոան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: