Հայտնի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի շահերը, հայտարարել է, որ իր հաճախորդը լիովին արժանի է մրցաշրջանի ավարտին նվաճել «Ոսկե գնդակը»։
«Լամին Յամալը արժանի էր այս տարի «Ոսկե գնդակին»։ Նա այս մրցաշրջանում աշխարհի լավագույն խաղացողն էր, դա բացարձակապես պարզ է։ Լամինի մակարդակը լիովին համապատասխանում է «Ոսկե գնդակի» պահանջներին»,- Մենդեշի խոսքերը փոխանցում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Յամալի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։