«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 0-2 հաշվով պարտվել է «Վեսթ Հեմին»։ Սա «Կարմիր սատանաների» 17-րդ պարտությունն է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Ինչպես հաղորդում է Squawka-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում պարտվել է 17 խաղում՝ 51 տարվա ընթացքում առաջին անգամ։ Սա նաև Պրեմիեր լիգայի պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն է, որ «Յունայթեդը» չի կարողանում հաղթել յոթ անընդմեջ խաղում։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1992 թվականին։ Այսպիսով, ակումբը սահմանել է 21-րդ դարի երկու անձնական հակառեկորդ։
Հիշեցնենք, որ 36 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը՝ վաստակելով 39 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» պարտվել է «Վեսթ Հեմ Յունայթեդին» 0:2 հաշվով։ Սա «Կարմիր սատանաների» 17-րդ պարտությունն է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։