«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է իր հույզերով Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ տարած կամային հաղթանակից հետո (4:3)։
«Սա երկրպագուների և խաղացողների համար է։ Սա ֆանտաստիկ է։ «Ռեալը» հիանալի թիմ ունի։ Մենք կարողացանք վերադարձ կատարել 0։2 հաշվից հետո, և սա «Ինտերի» հետ խաղից հետո էր՝ ավելի քան 120 րոպե տևած հանդիպումից հետո։ Հեշտ չէր, բայց մենք հիանալի խաղացինք։ Կարծում եմ՝ պետք է սիրտս ստուգեմ։
Կարծում եմ՝ մենք պետք է լրջորեն բարելավենք մեր պաշտպանությունը։ Երբ ճնշում ենք գործադրում, ամեն ինչ լավ է ընթանում, բայց եթե սխալվենք, հատկապես ինչպես առաջին գոլի դրվագում, ամեն ինչ շատ ավելի դժվար է դառնում»,– Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Blaugranes-ը։
Նշենք, որ կատալոնական ակումբը ընթացիկ մրցաշրջանում հաղթել է Մադրիդի «Ռեալին» կայացած բոլոր չորս «Էլ Կլասիկոներում»։