Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ 21-րդ դարում մադրիդյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը «Էլ Կլասիկոյում»։ Այս մասին հաղորդում է Opta Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» վերջին խաղացողը, որը հեթ-տրիկ է ձևակերպել «Էլ Կլասիկոյում», եղել է չիլիացի հարձակվող Իվան Սամորանոն՝ 1995 թվականի հունվարին։
Նշվում է, որ 21-րդ դարում «Բարսելոնայի» կազմում «Էլ Կլասիկոյում» հեթ-տրիկներ են գրանցել միայն աստղային հարձակվողներ՝ Լիոնել Մեսսին, որը կարողացել է դա անել երկու անգամ, և Լուիս Սուարեսը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում 4։3 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»։