Հարձակվող Էրլինգ Հալանդը պատրաստվում է հետագայում փորձել իր ուժերը Իսպանիայի առաջնությունում։
Մամուլը տարբեր ժամանակներում նորվեգացուն կապել է Լա Լիգայի երկու սուպերակումբների՝ «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ։
El Nacional-ի տվյալներով՝ Հալանդը բացառել է «Ռեալ Մադրիդը» որպես իր կարճաժամկետ կամ միջնաժամկետ նպատակակետ։ Հիմնական պատճառը տնտեսական չէ, այլ սպորտային. Էրլինգը հասկանում է, որ Վինիսիուսի և Մբապեի հետ հարձակման գիծն արևի տակ կիսելը նպատակահարմար չէ։
Իսկ ահա «Բարսելոնայում» հարձակվողը տեսնում է մի նախագիծ, որտեղ կարող է դառնալ նոր դարաշրջանի առաջնորդը։ Աղբյուրը նշում է, որ Հալանդի տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է կայանալ հաջորդ տարվա ամռանը։ Կատալոնացիները ժամանակ ունեն իրենց ֆինանսական գործերը կարգի բերելու համար։ Մինչ այդ ժամանակը «Բարսելոնան» պետք է գտնի 175 միլիոն եվրո, մոտավորապես այդքան կարժենա Հալանդի տրանսֆերը։
Ավելի վաղ թե Հալանդի ներկայացուցիչը, թե նրա հայրը չէին բացառել որ Էրլինգը հետագայում կարող է ուժերը փորձել Իսպանիայում, Իտալիայում կամ մեկ այլ առաջնությունում։