Հարձակվող Վիկտոր Դյոկերեսը, հավանաբար, այս ամռանը կհեռանա «Սպորտինգից»։ Որպես շվեդ ֆուտբոլիստի փոխարինող՝ պորտուգալական ակումբը դիտարկում է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, ով կարող է այս ամռանը դառնալ ազատ գործակալ։
Այդ մասին հայտնում է Transfer New Live-ը։
Ռոնալդուն «Սպորտինգի» ակադեմիայի սան է և հանդես է եկել առաջին թիմում 2002-ից 2003 թվականներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն պետք է նոր պայմանագիր կնքեր «Ալ-Նասրի» հետ, սակայն նա այժմ դադարեցրել է բանակցությունները (մանրամասներն՝ այստեղ)։