Անգլիական «Նյուքասլ» ակումբը քննարկում է գլխավոր մարզչին փոխելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Football Transfers-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ «կաչաղակների» ղեկավարությունը գոհ է թիմի արդյունքներից, որը նվաճել է Լիգայի գավաթը և նպատակ ունի դուրս գալ Չեմպիոնների լիգա, նրանք պատրաստ են բաժանվել Էդի Հաուից․ թե ինչո՞ւ՝ պատճառը չի նշվում։
Նշվում է, որ «Նյուքասլի» ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Չավի Հերնանդեսի հետ։
Չավին առանց աշխատանքի է անցյալ տարվա մայիսից։