«Բավարիան» այսօր իր մարզադաշտում հրաժեշտ տվեց Թոմաս Մյուլլերին և Էրիկ Դայերին։
Բունդեսլիգայի 33-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպումը մյունխենյան թիմի համար այս մրցաշրջանում վերջինն է տնային դաշտում։
Այդ հանդիպումը մյունխենյան թիմը հաղթեց 2-0 հաշվով՝ Քեյնի և Օլիսեի գոլերի շնորհիվ։ Մյուլերը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 84-րդ րոպեին։
Հանդիպումից առաջ ակումբը կազմակերպել էր թիմից հեռացող ֆուտբոլիստներին նվիրված հրաժեշտի միջոցառում։
Մյուլերին նվիրեցին մի նկար, որտեղ պատկերված էր ինքը՝ շրջապատված իր նվաճած գավաթներով։ Երկրպագուները նաև տրիբունաներում պաստառ էին բացել․ «25 տարի նա ամեն ինչ արեց մեր գույների համար՝ Թոմաս Մյուլեր»։