Կրիշտիանու Ռոնալդուի ապագան մնում է անորոշ, քանի որ նրա գործող պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ լրանում է մեկուկես ամսից։
Ռոնալդուն պետք է նոր պայմանագիր կնքեր «Ալ-Նասրի» հետ, սակայն նա այժմ դադարեցրել է բանակցությունները։
Marca-ի տվյալներով՝ Կրիշտիանուն դադարեցրել է գործընթացը վերջին արդյունքների պատճառով, որոնք նրան հիասթափեցրել են։ «Ալ-Նասրը» վերջերս դուրս մնաց Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից՝ պարտվելով ճապոնական «Կավասակիին»։ Կարճ ժամանակ անց «Ալ-Նասրը» առաջնությունում 3-2 հաշվով պարտվեց «Ալ-Իթթիհադին»՝ կորցնելով երկու գոլի առավելությունը։ Այս արդյունքի շնորհիվ թիմը նահանջեց չորրորդ հորիզոնական։ Արդյունքում, «Ալ-Նասրը» ռիսկի է դիմում չմասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին։
Սա անհամգստացնում է և 40-ամյա Ռոնալդուին մտածելու տեղիք է տալիս։