Բունդեսլիգայի նախավերջին տուրում «Հոլշտեյնը» պարտվեց «Ֆրայբուրգին» 1-2 հաշվով։ Այսպիսով «Հոլշտեյնը» և «Բոխումը» լքում են Բունդեսլիգան մրցաշրջանի արդյունքներով։
Իսկ ահա «Ֆրայբուրգը» ամրապնդվել է 4-րդ հորիզոնակում և հինգերորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայից» 4 միավոր ավել ունի («մեղուները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել) և շատ մոտ է պատմության մեջ առաջին անգամ ՉԼ-ի ուղեգիր նվաճելուն։
Իր հերթին «Լայպցիգը» 2018/19 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ չի մասնակցի ՉԼ-ին, քանի որ կորցրեց հնարավորությունը լավագույն քառյակում հայտնվելուն։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Բավարիան» ձևակերպել էր չեմպիոնությունը։
Մրցաշարային աղյուսակը՝