Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու ֆավորիտն է։ Ռուբեն Ամորիմի թիմը մրցաշարի եզրափակիչում՝ մայիսի 21-ին, կմրցի «Տոտենհեմի» հետ։
«Երկու թիմերն էլ գավաթի կարիք ունեն։ Երկուսն էլ ցանկանում են նվաճել այն։ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը ցույց է տալիս, որ նրանք կհաղթեն։
Նրանք գիտեն, թե ինչպես նվաճել տիտղոսներ։ «Տոտենհեմը» չգիտի։ Հենց այս փորձը, ակումբի մեծությունը և պատմությունը կօգնեն «Յունայթեդին» հասնել այս տիտղոսին։
Ես շատ եմ սիրում Էնջին («Տոտենհեմի» մարզիչ), նա շատ լավն է և ունի իսկապես լավ թիմ, բայց ես պարզապես կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտն է», — մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանին TNT Sports-ը։