«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ասել է, թե որ տիտղոսն է համարում ամենաազնիվը հաղթելու համար։
«Սա ամենաազնիվ տիտղոսն է, դու պետք է անցկացնես 38 հանդիպում՝ այն նվաճելու համար։
Եթե հասնես մինչև վերջ և դառնաս առաջինը, դա ամենաազնիվ տիտղոսը կլինի», — մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչին Marca-ն։
Կատալոնական ակումբը 34 տուրից հետո 79 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։ Այսօր թիմերը կհանդիպեն Բարսելոնայում։