«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մադրիդյան թիմի նկատմամբ իր զգացմունքների մասին։
«Այս ակումբի հետ մեղրամիսը երբեք չի ավարտվում։ Ինչպես «Միլանը», այս թիմն էլ իմ սրտում է։ Ամեն ինչ ընթանում է իր սովորական հունով, սկզբում կա կիրք, բայց հետո ի հայտ են գալիս այլ զգացմունքներ, օրինակ՝ կապվածություն։
Այսպես կլինի մինչև կյանքիս վերջին օրը։
«Ռեալ Մադրիդը» յուրահատուկ ակումբ է։ Նա արժանի է հատուկ վերաբերմունքի, և դա է, ինչ ես փորձում եմ անել ամեն օր», — մեջբերում է «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչին Marca-ն։