Իտալական «Ինտերը» մոտ է «Մարսելի» բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեի տրանսֆերը ձեռք բերելուն։
Ինչպես հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան, միլանցիները 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր են կնքելու մինչև 2030 թվականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնության են եկել երկարաժամկետ պայմանագրի շուրջ՝ տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձով։ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը այժմ պետք է համաձայնեցնի տրանսֆերի գինը «Մարսելի» հետ՝ գործարքն ավարտին հասցնելու համար։
Լուիս Էնրիկեն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։