«Բարսելոնան» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի և «Շտուտգարտի» 24-ամյա կիսապաշտպան Անգելո Շտիլերի ծառայություններով, հայտնում է Football Espana-ն՝ հղում անելով լրագրող Քրիստիան Ֆալկին:
Աղբյուրի տվյալներով՝ կատալոնական ակումբը և Լոնդոնի «Արսենալը» համարվում են ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդները առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանում: Նշվում է, որ «Շտուտգարտը» պատրաստ է բաժանվել Շտիլերից մոտ 36,5 միլիոն եվրոյի դիմաց:
Գերմանիայի ազգային հավաքականում Շտիլերն անցկացրել է չորս հանդիպում՝ առանց գոլերի կամ գոլային փոխանցումների: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 45 խաղի՝ խփելով 4 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում: Շտիլերի պայմանագիրը «Շտուտգարտի» հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ: Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը կազմում է 38 միլիոն եվրո: