Իսպանական Marca պարբերականի տվյալներով՝ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի պորտուգալացի ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցի 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությանը: 2016 թ. Եվրոպայի չեմպիոնի ներկայությունը մրցաշարում կարող է զգալիորեն բարձրացնել դրա հեղինակությունն ու հանդիսատեսի հետաքրքրությունը:
Ակումբային աշխարհի առաջնությունը կմեկնարկի 2025 թ. հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 13-ին ԱՄՆ-ում: Սակայն Ռոնալդուի ներկայիս ակումբը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը», չի կարողացել որակավորվել մրցաշարին: Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԱՖԿ) կներկայացնեն «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» (Ճապոնիա), «Ալ-Այնը» (ԱՄԷ) և «Ուլսանը» (Հարավային Կորեա):
Հաշվի առնելով Ռոնալդուի համաշխարհային ճանաչումը՝ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, ըստ աղբյուրների, պատրաստ են աջակցել նրա տեղափոխությանը մրցաշարին մասնակցող ակումբներից մեկը: Այս քայլը կարող է իրականություն դառնալ, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ 40-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է «Ալ-Նասրի» անցած մրցաշրջանի արդյունքներից և դիտարկում է թիմը լքելու հնարավորությունը:
Ռոնալդուի մասնակցությունը կարող է ոչ միայն խթանել մրցաշարի գրավչությունը, այլև նոր շունչ հաղորդել նրա կարիերային: