Opta-ի մասնագետները կիսաեզրափակիչ փուլից հետո գործարկել են սուպերհամակարգիչը, որը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու հավանականությունները։
Վերջին խաղում միմյանց դեմ կխաղան երկու անգլիական ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ Սուպերհամակարգչի հաշվարկներով՝ «կարմիր սատանաների» հաղթելու հավանականությունը կազմում է 50.7%, իսկ «խթաններինը»՝ 49.3%։
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին՝ Բիլբաոյի «Սան Մամես Բարիա» մարզադաշտում։ Նշենք, որ մրցաշարի գործող գավաթակիրն իտալական «Ատալանտան» է։