Մայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարերը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Ընդհանուր առմամբ, մրցաշարին կմասնակցեն 20-ից ավելի երկրի ներկայացուցիչներ։
Մրցաշարը կանցկացվի մայիսի 12-ից մինչև հունիսի 8-ը։