Մադրիդի «Ռեալը» եռամյա պայմանագիր կկնքի Խաբի Ալոնսոյի հետ, որը կդառնա ակումբի նոր գլխավոր մարզիչը, գրում է Marca-ն։
Իսպանացի մասնագետը կփոխարինի Կառլո Անչելոտիին, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից։
Ալոնսոն իր հետ կբերի նոր մարզչական շտաբ՝ ներառյալ օգնական Սեբաս Պառիլյային և ֆիզպատրաստվածության մարզիչ Ալբերտո Էնսինասին։ Անչելոտիի հրաժեշտը տեղի կունենա մայիսի 25-ին՝ Լա Լիգայի վերջին տուրում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո։
43-ամյա Ալոնսոն, ով ժամանակին փայլել է «Ռեալի» կազմում որպես խաղացող, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Լևերկուզենի «Բայերը»։ Նրա ղեկավարությամբ գերմանական ակումբը նվաճել է Բունդեսլիգայի տիտղոսը, Գերմանիայի Գավաթը և Սուպերգավաթը։