Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը շարունակական հաջողություններ է գրանցում Սլովակիայի առաջնությունում։ «Ժիլինայի» դարպասը խփած գոլը լավագույնն էր ապրիլին։
31-ամյա ֆուտբոլիստը հաղթեց Սլովակիայի ապրիլի գոլ մրցույթում՝ հավաքելով 43.13 տոկոս ձայն և առաջ անցնելով Վիկտոր Դուկանովիչից (18.14%)։
Այս հաղթանակը Բարսեղյանի համար արդեն երրորդն է ընթացիկ մրցաշրջանում․ նա ավելի վաղ հաղթել էր նաև հուլիս-օգոստոսի» և սեպտեմբերի լավագույն գոլերի քվեարկություններում։
Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը ներկայումս Սլովակիայի Niké լիգայի լավագույն ռմբարկուն է՝ խփած 20 գոլով։