«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ թիմի Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց գրեթե երկու օր անց։
26-ամյա ուրուգվայցին խիստ քննադատության էր ենթարկվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերի» դեմ կրած պարտությունից հետո (3:4՝ լրացուցիչ ժամանակում)։ Արաուխոն խաղադաշտ էր մտել 76-րդ րոպեին՝ փոխարինելով Ինիգո Մարտինեսին, սակայն լրացուցիչ ժամանակում պայքարում զիջել էր Ֆրանչեսկո Աչերբիին, ով հավասարեցրել էր հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
«Ես ընդունում եմ քննադատությունը և գիտակցում եմ դրա հիմքերը։ Երբեք չեմ եղել մեկը, ով թաքնվում է, և երբեք չեմ լինի։ Ցավալի է դուրս մնալ մրցաշարից, բայց սա վերջը չէ։ Մենք քրտնաջան աշխատել ենք, պայքարել և խաղացել ենք մինչև ուժասպառություն։ Դա բավարար չէր, և դա ցավ է պատճառում։
Այդուհանդերձ, ես հպարտ եմ այս թիմով, իմ խաղընկերներով, մեր ներկայացրած խորհրդանիշով և յուրաքանչյուր երկրպագուով, ովքեր մեզ հետ էին ամբողջ ճանապարհին։
«Էլ Կլասիկոն» մոտենում է, և մենք այդ խաղին կմոտենանք լիակատար նվիրվածությամբ։ Մենք «Բարսելոնան» ենք, և մենք կվերադառնանք ավելի ուժեղ», — գրել է Արաուխոն։