Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտոնապես մեկնարկեց Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին մասնակցում է 54 երկրից շուրջ 1000 մարզիկ։ Առաջնությունը կանցկացվի մինչև մայիսի 11-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և այլ պաշտոնյաներ։ Նախարարը նշեց, որ առաջնությունը պատմական իրադարձություն է Հայաստանի համար և կնպաստի սպորտի զարգացմանը երկրում։
Հայաստանը ներկայացված է հետևյալ կազմով՝
Տղամարդիկ՝ Յուրա Զալյան (60 կգ), Սուրեն Հարությունյան (67 կգ), Ռոբերտ Հովհաննիսյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (84 կգ), Դավիթ Մակյան (+84 կգ), Միխայիլ Մխիթարյան (կատա)
Կանայք՝ Ելենա Գասպարյան (50 կգ), Ալիսա Խոջայան (55 կգ), Լենա Գյուլումյան (68 կգ), Անիտա Մակյան (+68 կգ)