Երևանում մեկնարկած Մ-14 Զարգացման մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի թիմին:
Հանդիպումը կայացավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում։ Հյուրերը առաջինը բացեցին խաղի հաշիվը՝ 36-րդ րոպեին աչքի ընկավ Աֆրուզ Երնազարովը։ Սակայն Նարեկ Ավետիսյանի (51′) և Ռոման Այզատտուլովի ինքնագոլի (80+3′) շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ շրջել հանդիպման ելքը:
Հայաստանի մեկնարկային կազմը՝ Գևորգյան, Շեկիկյան, Ադամյան, Բաղդասարյան, Ստեփանյան, Ավետիսյան, Խաչատրյան, Մախսուդյան, Եղյան, Սարգսյան, Քոչարյան
Գլխավոր մարզիչ՝ Նարեկ Դավթյան
Մրցաշարի մյուս խաղում Լիբանանի Մ-15 հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ։