«Չելսիի» կանանց թիմի աստղ Սամանտա Քերը և նրա հարսնացու Քրիստի Մյուիսը հայտարարել են իրենց առաջնեկի՝ որդի Ջագեր Մյուիս-Քերի ծննդի մասին:
Ուրախ լուրը զույգը կիսվել է Քերի Instagram-ի պաշտոնական էջում՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ժպտում են նորածնի հետ: Լուսանկարին կից գրված է. «Մեր փոքրիկ տղամարդը եկավ՝ Ջագեր Մյուիս-Քեր»:
Посмотреть эту публикацию в Instagram
Զույգը հղիության մասին հայտնել էր 2024-ի նոյեմբերին: Նրանք սկսել են հանդիպել 2020-ին, նշանադրվել՝ 2023-ին, իսկ հարսանիքը նախատեսված է 2025-ի դեկտեմբերին: Քերն ու Մյուիսը առաջին անգամ ուշադրության կենտրոնում հայտնվել էին 2021-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերին, երբ Մյուիսը մխիթարում էր Քերին Ավստրալիայի՝ ԱՄՆ-ից 4:3 հաշվով պարտությունից հետո:
Ավստրալուհի Քերը հանդես է գալիս «Չելսիի», իսկ ամերիկուհի Մյուիսը՝ «Վեսթ Հեմի» կանանց թիմերում: Ներկայում Մյուիսը մայրության արձակուրդում է, իսկ Քերը վերականգնվում է խաչաձև կապանի վնասվածքից, որը նրան դաշտից դուրս է թողել ավելի քան մեկ տարի: