Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերն իր խաղով «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ ոգեշնչել է թիմին՝ հասնելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
««Ինտեր» – «Բարսելոնա» խաղում Յան Զոմերն էր լավագույնը: Իր սեյվերով նա թիմին ոգեշնչեց հերոսական պայքարի: Թեև իր անտրոպոմետրիկ տվյալներով նա աչքի ընկնող խաղացող չէ, նա օգտագործեց իր ամենաուժեղ հմտությունները և թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ», – ասել է Բերեզովսկին Metaratings.ru-ին:
«Ինտերը» երկու խաղերի արդյունքում 7:6 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Եզրափակիչում իտալական ակումբը կմրցի ՊՍԺ-ի հետ: