Ալեխանդրո Խոսե Հերնանդես Հերնանդեսը նշանակվել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղի գլխավոր մրցավար։
Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կայքից։
«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա այս կիրակի՝ մայիսի 11-ին։
Հանդիպումը կկայանա Բարսելոնայի մարզադաշտում։ Սկիզբը՝ 18:15-ին։ Հերնանդես Հերնանդեսի համար այս Էլ Կլասիկոն կլինի չորրորդը իր կարիերայում։ Վերջին անգամ նա սպասարկել է «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև հանդիպումը 2019 թվականի դեկտեմբերին, որն ավարտվել է 0-0 հաշվով։