«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
Լեգենդար շոտլանդացի մարզչի ընտրությունը կանգ առավ բրազիլացի Պելեի վրա։
«Պատմության լավագույն ֆուտբոլի՞ստը։ Պելե», — մասնագետի խոսքերն է փոխանցում Give me Sport-ը։
Հիշենք, որ Պելեն ռեկորդակիր է Աշխարհի առաջնություններում հաղթանակների քանակով։ Հարձակվողը երեք անգամ հաղթել է այս մրցաշարում՝ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։