«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ պատասխան խաղում (4:3) իր և Ֆրանչեսկո Աչերբիի միջև տեղի ունեցած միջադեպը։
«Նա տոնում էր 2։0 հաշիվը և գոռաց ուղիղ ականջիս մեջ՝ փորձելով սադրել ինձ։ Իմ արձագանքը ավելորդ էր, բայց ես նրա վրա չեմ թքել։ Թուքս մոտ մեկ մետր հեռավորությամբ անցավ նրա կողքով։ Եթե իսկապես թքած լինեի նրա վրա, վստահ եմ՝ մրցավարը ինձ կհեռացներ խաղադաշտից։ Այդ հարցում ես կասկած չունեմ», – ասել է Մարտինեսը խաղից հետո։
Նշենք, որ միջադեպի համար գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը որևէ պատժամիջոց չկիրառեց։ «Ինտերը» հաղթեց 4։3 հաշվով՝ գոլ խփելով լրացուցիչ ժամանակում, և երկու խաղերի ընդհանուր 7։6 հաշվով դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։