ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի առողջական վիճակի մասին։
«Դեմբելեն արդեն երկու օր է, ինչ մարզվում է թիմի հետ։ Վաղը նա կլինի իմ տրամադրության տակ», – ասել է Էնրիկեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եզրային հարձակվողը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղը աջ ազդրի վնասվածքի պատճառով։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում ՊՍԺ-ի միակ և հաղթական գոլը հեղինակել էր հենց Դեմբելեն։ ՊՍԺ – «Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 7-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։