ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի ակումբային առաջնության 2019 թվականի խաղարկության ամսաթվերը: Կազմակերպությունը ներկայացրել է նաև մրցաշարի լոգոն:
Աշխարհի ակումբային առաջնություն կանցկացվի դեկտեմբերի 11-ից 21-ը Դոհայում:
Մրցաշարին կմասնակցեն «Լիվերպուլը» (Անգլիա/ Եվրոպա), «Էսպերանսը» (Թունիս, Աֆրիկա), «Մոնտերրեյը» (Մեքսիկա, CONCACAF), «Էնգեն Սպորտը» (Նոր Կալեդոնիա, Օվկիանիա), «Ալ-Սադը» (Քաթար, Ասիա)։ Ասիայի չեմպիոնների լիգայի և Կոպա Լիբերտադորեսի ներկայացուցիչները դեռ որոշված չեն:
Մասնակիցների ամբողջական ցուցակը հայտնի կդառնա այս մրցաշարերի ավարտից հետո:
