«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Միլանի «Ինտերից» կրած պարտությունն ու մրցաշարից դուրս մնալը։
«Մենք պարտվեցինք, և մեր երիտասարդ խաղացողների համար դժվար կլինի ընդունել դա, բայց նրանցից յուրաքանչյուրը ապացուցել է, որ արժանի է ապագայում բազմիցս հաղթել Չեմպիոնների լիգան։ Կյանքը չի ավարտվում այս պարտությամբ», – Շչեսնիի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դիմակայության երկու խաղերի արդյունքում ընդհանուր 6։7 հաշվով պարտվեց «Ինտերին»։