«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին իր դժգոհությունն է հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» դեմ պատասխան խաղում (4:3) մրցավարության վերաբերյալ։
Հանդիպման ավարտից հետո «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշեց, որ հիացած չէ մրցավար Շիմոն Մարչինյակի կատարած աշխատանքով։ Պեդրին իր հերթին աջակցեց մարզչի կարծիքին։
«Համաձայն եմ Ֆլիկի հետ. մրցավարը բոլոր վիճահարույց դրվագներում որոշումներն ընդունեց «Ինտերի» օգտին։ ՈւԵՖԱ-ն պետք է զբաղվի այս մրցավարի հարցով։ Որոշ բաներ պարզապես անհասկանալի են», – իսպանացի կիսապաշտպանի խոսքերը փոխանցում է Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքներով «Ինտերը» 7։6 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ