Միլանի «Ինտերի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից հետո խոսել է «կապտանռնագույնների» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։
«Չեմ կարող նույնիսկ ասել, թե որ սեյվն էր ամենադժվարը։ Գուցե՝ վերջինը, քանի որ Յամալը աներևակայելի ուժեղ խաղացող է։ Նա մշտապես ներխուժում է տուգանային հրապարակ և կատարում ուժեղ հարվածներ։ Շատ ուրախ եմ, որ գնդակը դարպասում չհայտնվեց նրա հարվածից հետո։
Մենք հավատում էինք ինքներս մեզ. շատ թիմեր հանձնվում են, երբ ընդունում են երրորդ գոլը և պարտվում։ Բայց մենք հավատացինք և հասանք մեր նպատակին»,– Զոմերի խոսքերն է մեջբերում fcinter1908.it կայքը։
Հիշեցնենք, որ 36-ամյա դարպասապահը այդ խաղում կատարեց 7 սեյվ և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։