ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Սուպերլիգայի նախագծի մասին, որի իրականացումից դեռ չի ցանկանում հրաժարվել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
«Երկրպագուները ցույց են տվել, որ սիրում են ֆուտբոլը և ցանկանում են, որ այն մնա բաց և հասանելի բոլորի համար։ ՈւԵՖԱ-ն ֆուտբոլը պահում է բաց բոլորի համար։ Ֆուտբոլը պարզապես շոու չէ։ Սա կյանք է։ Քանի դեռ ես այստեղ եմ, թույլ չեմ տա, որ ֆուտբոլը դառնա փակ էլիտար խաղ», — հայտարարել է Չեֆերինը՝ SportMediaset-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի նախագիծը մեկնարկել էր 2021 թվականին՝ 12 առաջատար ակումբների մասնակցությամբ, սակայն նրանց մեծ մասը շուտով հրաժարվեց գաղափարից՝ երկրպագուների բողոքի ալիքի հետևանքով։