«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի՝ մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլը» լքելու և «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու մասին լուրերը։
«Տրենտը կկորցնի այն, ինչ այժմ ունի՝ «Լիվերպուլի» երկրպագուների սերը։ Բայց ֆուտբոլիստը կարող է ուշադրություն չդարձնել երկրպագուների կարծիքներին։ Ի վերջո, սա նրա կարիերան է, և նա ունի ընդամենը մեկ հնարավորություն։ Կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտի, որ «Ռեալը» մեծ ակումբ է։ Տրենտը պարզապես զոհաբերեց երկրպագուների սերը՝ «Ռեալ Մադրիդի» համար», — Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ավելի վաղ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Ալեքսանդր-Արնոլդը կխաղա «արքայական ակումբի» կազմում։ Կողմերը համաձայնության են եկել պայմանագիրի կնքման հարցում, որը նախատեսված կլինի 5 տարով՝ մինչև 2030 թվականը։