«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի՝ «Ոսկե գնդակ» նվաճելու հեռանկարների մասին։
«Ախ, «Ոսկե գնդակ», «Ոսկե գնդակ» ու նորից «Ոսկե գնդակ»։ Չեմ կարծում, որ հիմա կա որևէ խաղացող, որին խաղադաշտում ավելի հետաքրքիր կլինի հետևել, քան Յամալը։ Նա ապագայում կարող է անհավանական նվաճումների հասնել», — ասել է Ֆերդինանդը իր փոդքասթում։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։