«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ նույնիսկ Եվրոպայի լիգայում հաջողությունը չի կարող թաքցնել ակումբի խորքային խնդիրները և կոչ է անում արագ լուծել դրանք։
Նա ընդգծել է, որ հիմնական և երիտասարդական կազմերի խաղաոճի անհամապատասխանությունը խոչընդոտում է երիտասարդ ֆուտբոլիստների առաջընթացին, որոնք կազմում են Ռուբեն Ամորիմի թիմի հիմնական միջուկը։
«Մ-21 թիմը խաղում է չորս պաշտպանով, ինչը տարօրինակ է, քանի որ երկրորդ կազմի շատ խաղացողներ պետք է հանդես գան հիմնական թիմում։ Նրանցից ոմանք արդեն ընդգրկված են առաջին կազմում և խաղաժամանակ են ստանում Մ-21-ում, բայց այլ մարտավարությամբ։ Դա շփոթեցնող է։
Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալը միայն ժամանակավորապես է քողարկում խնդիրները։ «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ մարտահրավերների առաջ է, որոնք պետք է հնարավորինս արագ լուծվեն»,- ասել է Ռունին BBC-ին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Ատլետիկին»։