«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է առաջիկա Աշխարհի ակումբային առաջնության մասին։
«Հասկանալի է, որ մենք դեռ այն մակարդակին չենք, որպեսզի լիարժեք պայքարենք Աշխարհի ակումբային առաջնությունում, սակայն կփորձենք մրցել խմբում, ամեն խաղում տալ մեր լավագույնը։ Եթե բախտը ժպտա, գուցե հաջողենք անցնել հաջորդ փուլ, թեև դա հեշտ չի լինի»,- ասել է Բուսկետսը DAZN-ին՝ Մայամիում Ֆորմուլա 1-ի Գրան Պրիի ժամանակ։
Թարմացված ձևաչափով Աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում՝ 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 13-ը։ «Ինտեր Մայամին» հանդես կգա A խմբում՝ «Ալ-Ահլիի», «Պորտուի» և «Պալմեյրասի» հետ։